Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքման հետևանքով ոչնչացվել են Պունա շրջանի անտառները (լուսանկարներ)

0

Օրերս Խաղաղ օվկիանոսում գտնվող Հավայի կղզում (Հավայան կղզիներից խոշորագույնը) Կիլաուեա հրաբխի ժայթքման հետևանքով հազվագյուտ լանդշաֆտներ ու ամբողջական էկոհամակարգեր են ոչնչացվել:

Ինչպես նշում է The Guardian-ը, հրաբխի ժայթքման հետևանքով ամենաշատը տուժել է Պունա շրջանը, որի բնակիչներն ականատես են եղել՝ ինչպես են լավայի հոսանքները ոչնչացնում իրենց բնակավայրերը շրջապատող անտառները:

Պունայի բնակիչների խոսքով՝ օդի բարձր ջերմաստիճանի ու ծծմբի երկօքսիդի բարձր պարունակության հետևանքով պտղատու ծառերը, թփերն ու ծաղիկները սկսել են դեղնել, այնուհետև ընդհանրապես ոչնչացել լավայի մեջ:

«Հրաբխի ժայթքումից առաջ այս տարածքում հավանաբար Հավայիի լավագույն անտառներն էին: Դրանք տարածվում էին մինչև օվկիանոս, ինչը հնարավոր չէ տեսնել կղզու մյուս հատվածներում»,- ասել է Հավայի նահանգի համալսարանի կենսաբանության պրոֆեսոր Պատրիկ Հարտը:

Համալսարանի հրաբխագետ, պրոֆեսոր Ռայան Փերոյի խոսքով էլ՝ սա անսպասելի իրադարձություն չէր:

«Սա շատ հզոր երևույթ էր, սակայն, երկրաբանական տեսանկյունից, անսպասելի իրադարձություն չէր: Հենց այսպես էլ կազմավորվել է Պունան՝ հրաբխային ժայթքումների արդյունքում»,- բացատրել է գիտնականը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса