Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Եթե սիրիական բանակը հարվածի Իդլիբին՝ Թուրքիան կլքի Աստանայի բանակցությունները․ Չավուշօղլու

0

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Սիրիայի իշխանական ուժերը հարձակում գործեն Իդլիբի վրա՝ Թուրքիան կլքի Աստանայում Սիրիայի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացը, գրում է «Բիրգյուն» պարբերականը։

«Եթե ռեժիմը հարվածի Իդլիբին՝ մենք կլքենք Աստանայի բանակցային գործընթացը։ Իրանին և Ռուսաստանին արդեն զգուշացրել ենք այդ մասին»,- ասել է Չավուշօղլուն։

Իդլիբում գլխավորապես կենտրոնացած են զինված ընդդիմադիր և ջիհադական խմբավորումները, որոնց մեծ մասը վայելում է Թուրքիայի աջակցությունը։

Թուրքիայի արտգործնախարարը խոսել է նաև Մանբիջի մասին՝ հավաստիացնելով, որ քուրդ զինյալները հուլիսի 8-ից պետք է սկսեն դուրս գալ տարածքից։

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական ԶՈւ-ն անցել է սիրիական Մանբիջի հետ կապված՝ ԱՄՆ-ի հետ ավելի վաղ համաձայնեցված գործողությունների իրականացմանը։

Ավելի վաղ սիրիական Մանբիջում համատեղ գործողությունների ծրագրի շուրջ աշխատող թուրք-ամերիկյան աշխատանքային խումբը վերջնական համաձայնության է եկել «ճանապարհային քարտեզի» վերաբերյալ ու համաձայնել համապատասխան փաստաթուղթն ուղղել երկու երկրների պետական բարձր մարմիններին։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса