Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Հնդկաստանում օդաչուն միացրել է օդափոխության համակարգի ամենաուժեղ ռեժիմը՝ ուղևորներին դուրս հրավիրելու համար (լուսանկարներ, տեսանյութ)

0

Հնդկաստանում ներքին չվերթ իրականացնող AirAsia մալայզիական ավիաընկերությունը հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում, երբ ուղևորներից մեկը տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել՝ ինչ է կատարվում ինքնաթիռի սրահում:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Բագդոգրա-Կալկաթա չվերթը հետաձգվել է ավելի քան 4 ժամով, և ուղևորներին խնդրել են դուրս գալ ինքնաթիռից:

Ուղևորները հրաժարվել են դուրս գալ, քանի որ դրսում հորդառատ անձրև է եղել. ինքնաթիռը կանգնած է եղել թռիչքուղու վրա՝ մուտքերից հեռու, և օդանավակայանի շենք հասնելու համար նրանք պետք է մեծ տարածություն անցնեին անձրևի տակ թրջվելով:

Դրանից հետո օդաչուն միացրել է օդափոխության համակարգի ամենաուժեղ ռեժիմը, ինչի արդյունքում ինքնաթիռի սրահը լցվել է սպիտակ խեղդող գոլորշիով:

Ուղևորների կարծիքով՝ օդաչուն դիմել է այդ քայլին՝ ուղևորներին դուրս քշելու համար:

«Նրանք ուղղակի խեղդում են երեխաներին... ընթացքում սնունդ կամ ջուր չեն տալիս: Ահա թե ինչպես է աշխատում ավիացիան Հնդկաստանում»,- Facebook-ում գրել է ուղևորներից մեկը՝ հրապարակելով տեսանյութը:

AirAsia ավիաընկերության ներկայացուցիչների պնդմամբ՝ սա արվել է «բարձր խոնավության պայմանների» պատճառով: Նրանք նաև նշել են, որ ուղևորներին զովացուցիչ ըմպելիքներ են առաջարկել, սակայն միջադեպի մասին բարձրաձայնած ուղևորը տեղեկացրել է, որ ուղևորները պետք է վճարեին ըմպելիքների համար:

 

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса