Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Վերաքննիչ դատարանը ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետին՝ մերժելով դատախազի բողոքը. պաշտպան

0

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կմնա ազատության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

«Վերաքննիչ դատարանը ազատության մեջ թողեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, մերժելով դատախազի բողոքը»,-գրել է նա։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր-Արեշ 26-րդ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած դեպքերի առթիվ, որի ժամանակ քարերով, մահակներով, էլեկտրասարքերով բռնություն էր գործադրվել քաղաքացիների նկատմամբ, այդ ընթացքում կային նաև տուժած լրագրողներ, հարուցվել է քրեական գործ, քրեական գործի շրջանակներում ձեռնարկվել են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ, ներբեռնվել են համացանցում առկա տեսանյութերն։  Կային հինգ կասկածյալներ, ովքեր ձերբակալվել էին անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, նրանց թվում էին նաև Մասիսի քաղաքապետը և փոխքաղաքապետը։ 

Հունիսի 2-ին դատարանը որոշել էր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին, և նրանք ազատ են արձակվել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса