Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ես հստակ կարող եմ հայտարարել, որ Արամ Աթեշյանը պետության դրածոն է․ Կարո Փայլան

0

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը համագործակցում է թուրքական իշխանությունների հետ՝ պատրիարքական ընտրությունները խափանելու համար, գրում է Ստամբուլում գործող հայկական պարբերականներից «ՀայԹերթը»։

«Ես երկար տարիներ պայքարել եմ, որ հայ համայնքն ունենա ավելի արդյունավետ կառավարում: Սակայն ամեն անգամ պետությունը փորձել է միջամտել մեր համայնքի ներքին կառավարմանը: Դժբախտաբար, այսօր պատրիարքարանը գրաված անձը պետության դրածոն է: Ես հստակ կարող եմ հայտարարել, որ նա դրածո է և աշխատում պետական ներքին կառույցների հետ պատրիարքական ընտրությունների իրականացմանը խոչընդոտելու համար»,- ասել է Փայլանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի որոշմամբ՝ Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում: Գարեգին Բեկչյանի ընտրությունն ու նրա պաշտոնակալության շրջանում կայացված բոլոր որոշումները չեղարկվել են:

Նման որոշման կրոնական ժողովը հանգել է օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:

Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետարանի հրավիրած արտահերթ ժողովում պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների և հայկական հիմնադրամների ղեկավարների ներկայությամբ պաշտոնապես հայտարարվել էր, որ ավելի քան 9 տարի կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի կենդանության օրոք որևէ նոր ընտրության հայ համայնքին գնալ չի թույլատրվի և որ պետությունը հավատարիմ է մնալու իր՝ 2010 թվականին Նախարարների խորհրդի կողմից Արամ Աթեշյանին պատրիարքի փոխանորդ կարգող որոշմանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса