ՀՖՖ. Բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանին կմասնակցի ութ թիմ
Հայաստանի Բարձրագույն խմբի 2018-2019 մրցաշրջանին մասնակցելու հայտ են ներկայացրել ութ ակումբ:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը հաջորդ մրցաշրջանին առաջնության կմասնակցեն հետևյալ թիմերը
«Փյունիկ»
«Արարատ-Արմենիա»
«Լոռի ՖԱ»
«Արցախ»
«Ալաշկերտ»
«Գանձասար-Կապան»
«Բանանց»
«Արարատ»
Այսպիսով Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի ութ թիմով:
Առաջնության խաղացակը և մեկնարկի վերաբերյալ տեղեկությունները ՀՖՖ-ն կհայտնի լրացուցիչ:
