Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Պուտինն ու Պորոշենկոն քննարկել են կալանավորների փոխանակման հարցը

0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի պաշտոնակցի՝ Պյոտր Պորոշենկոյի հետ:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամլո հաղորդագրությունը, հեռախոսազրույցը կայացել է Կիևի նախաձեռնությամբ: Նախագահները, մասնավորապես, քննարկել են կալանավորների փոխանակման և երկու երկրում կալանավորների մոտ մարդու իրավունքների պաշտպանների հասանելիությունն ապահովելու հարցը:

Հեռախոսազրույցի թեմաներից մեկն է եղել Մինսկի համաձայնագրերը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ դրանք այլընտրանք չունեն և շեշտել է Մինսկի աշխատանքային խմբի և «նորմանդական քառյակի» շրջանակներում բանակցությունների արդյունավետության բարձրացման կարևորությունը:

Բացի այդ, Պուտինը մտահոգություն է հայտնել Դոնբասում իրավիճակի սրմամբ և խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճով, որը նրա խոսքով պայմանավորված է ուկրաինացի ուժայինների կողմից հաճախացող կրակահերթերով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса