Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Վաշինգտոնում հայկական մշակույթի փառատոն կանցկացվի

0

Ամերիկյան Սմիթսոնյան ինստիտուտի մշակութային կենտրոնի  նախաձեռնությամբ Վաշինգտոնի կենտրոնական այգում հունիսի 27-ին կմեկնարկի հայկական ֆոլկլորային փառատոնը:

Ինչպես հայտնում է Asbarez-ը, 10-օրյա փառատոնի ընթացքում տասնյակ արտիստներ, դիզայներներ, խոհարարներ կներկայացնեն իրենց արվեստը, իսկ հյուրերը տարբեր ներկայացումներ դիտելու հնարավորություն կունենան: Փառատոնի շրջանակներում կներկայացվեն հայկական ավանդույթներն ու մշակութային յուրահատկությունները:

Քանի որ հյուրասիրությունը հայկական մշակույթի անբաժանելի մասն է կազմում, հնարավորություն կստեղծվի տոնակատարության ժամանակ խոհարարական դասերի մասնակցել և պատրաստել ղափամա, գաթա, լավաշ և այլ ուտեստներ:  

Բացի այդ, փառատոնի շրջանակներում երկու 3D վիրտուալ շրջագայությամբ այցելուներին կցուցադրվի Հայաստանի տեսարժան վայրերից մի քանիսը, որոնց թվում՝ Արենի քարանձավն ու Նորավանքը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса