Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Կենսաթոշակների օրենքն այնքան գրավիչ պետք է լինի, որ չմասնակցելը լինի անմտություն, առողջապահական ապահովագրության հարցն էլ պետք է լուծվի. «Դեմ եմ» նախաձեռնության անդամ

0

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքն այնքան գրավիչ պետք է լինի, որ չմասնակցելը լինի անմտություն, բայց համակարգին միանալը պետք է լինի կամարտահայտությամբ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը: «Եթե իրենք ուզում են, որ այդ օրենքն ընդունվի լայն շերտերում, և լինի կամարտահայտություն, պետք է այնպես լինի, որ չմասնակցելն այդ օրենքին լինի անմտություն: Շատ կետեր կարելի է մտցնել, որ մարդն իրոք մտածի, որ մասնակցելն իրեն ձեռք է տալիս»,- նշեց նա: Ըստ Լևոն Հարությունյանի՝ պետք է առողջապահական ապահովագրության հարցն ինչ-որ կերպ լուծվի: «Հիվանդությունների բուժման համար մարդը ստիպված չի լինի դրամահավաք անել, տուն վաճառել, այլ ուղղակի կօգտվի իր ապահովագրությունից: Սա շատ մեծ խթան կլինի, որ մարդը մասնակցի»,- ասաց նա:

- ԱԺ այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետը չի ընդունել: Աշխատանքի վերադառնալուց հետո Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 1-2 շաբաթվա ընթացքում նախարարության կողմից կներկայացվի օրենքի փոփոխությունների նախագիծ, որը կներկայացվի հանրային քննարկման: Ձեզ համար, որպես օրենքին դեմ արտահայտվող քաղաքացի, ընդունելի՞ է այս գործելաոճը՝ սկզբում օրենքն ամբողջությամբ ընդունվում է, հետո դրվում հանրային քննարկման:

- Ես իմ կարծիքը չեմ փոխում: Համարելով, որ նախորդ օրենքը հանրության կողմից ընդունելի չէ, համարելով, որ հակասահմանադրական տարրեր ունի, քանի որ 200 հազարը ստիպողաբար մասնակցել են այս օրենքին, համերաշխության սկզբունքով մնացած 80 հազարն էլ պետք է միանա համակարգին՝ սա ես չեմ ընդունում: Եթե խոսում ենք նոր օրենք մտածելու մասին, մենք միշտ ձգտել ենք ունենալ այնպիսի կառավարություն, ով հանրության հետ ոչ թե ֆիկտիվ հանրային լսումներ կանի, այլ ռեալ կաշխատի հասարակության հետ, որպեսզի երբ օրենքը գա, այդ օրենքն արդեն լայն շերտում ընդունելի լինի:

- Բայց այս դեպքում օրենքն ընդունեցին ամբողջությամբ, և այժմ նախատեսվում է փոփոխությունների նախագիծ ներկայացնել:

- Օրենքն ընդունվել է շատ վաղուց: Իրենք ընդունեցին կառավարության այն լրացումները, որ մի քիչ թեթևացնեն այն մարդկանց բեռը, ովքեր միացել են պարտադիր կուտակային համակարգին, և նոր մասնակիցներն էլ միանան ավելի թեթև ձևով: Բայց ես նորից դեմ եմ: Հիմա այստեղ ուրիշ հարց կա, բավականին նուրբ պահ կա, որ եթե դու դեմ գնաս կառավարության այդ որոշմանը, որ հին մասնակիցները 5 տոկոսի փոխարեն 2.5-ն են մուծելու, նշանակում է, որ այս մասնակիցներին դեմ ես գնալու, քանի որ վարչապետը նշում է, որ մենք հասել ենք ինչ-որ անդառնալի կետի: Եթե դա իրոք այդպես է, դա նշանակում է, որ այս լրացումներն օգուտ են տալիս մնացած 200 հազարին: Իմ կարծիքով՝ կար մեկ այլ լուծում, նոր 80  հազար մտնողների համար հետաձգել, մնացած 200 հազարի համար՝ 5-ից 2.5 տոկոս դարձնել: Դա էլ ընդունելի լուծում կլիներ, ես չգիտեմ՝ ինչու այդ ճանապարհով չգնացին: Ինձ համար այս պահին շատ կարևոր է, որ նոր օրենքը, որը 2019 թ.-ի հունվարից պետք է մտնի ուժի մեջ, լինի հանրության համար ավելի ընդունելի և մշակվի այնպես, ինչպես պետք է մշակվի այս տիպի օրենքը:

- Կարծես թե, կառավարությունը պարտադիր բաղադրիչը հանելու մտադրություն չունի:

- Ես տեղյակ չեմ՝ կառավարությունն ինչ մտադրություն ունի, ինչ չունի: Պետք է նոր օրենքում, իմ կարծիքով, լինի կամարտահայտություն: Այսինքն, մարդը պետք է կարողանա մասնակցել ու արտոնություններ ստանալ և եթե չի մասնակցում, ուղղակի չի մասնակցում: Օրենքն այնքան գրավիչ պետք է լինի, որ չմասնակցելը լինի անմտություն: Եթե իրենք ուզում են, որ այդ օրենքն ընդունվի լայն շերտերում, և լինի կամարտահայտություն, պետք է այնպես լինի, որ չմասնակցելն այդ օրենքին լինի անմտություն: Շատ կետեր կարելի է մտցնել, որ մարդն իրոք մտածի՝ մասնակցելն իրեն ձեռք է տալիս:

- Մի քանի կարևոր կետեր կարո՞ղ են նշել, որոնք ըստ Ձեզ՝ գրավիչ կդարձնեն պարտադիր կուտակային համակարգը:

- Պարտադիրի մասին արդեն չեմ ասում, մարդ պետք է կամարտահայտություն ունենա: Մյուսը ժամկետի հարցն է, 40 տարին շատ երկար է: Եթե դուք նայեք միջազգային փորձը, չկա այնպիսի կուտակային կենսաթոշակային համակարգ աշխարհում, որ 40 տարի լինի: Առավելագույնը եղել է 25 տարի, բայց հիմնականում բոլոր պետությունները վերցնում են 10-15 տարի:

- Եթե մարդը կենսաթոշակային տարիքին հասնելու է 40 տարի հետո, ինչպե՞ս պետք է  10-15 տարի սահմանվի:

- Դու կուտակում ես այդքանը, հետո այնտեղ մեխանիզմներ կա, այդ գումարը կարող ես ծախսել, հետո կուտակել: Նորից կարող ես շարունակել կուտակել, կարող ես դադարեցնել կուտակել: Շատ մեխանիզմներ կան, որոնք կարելի է տեսնել ԱՄՆ-ում, Կանադայում: Մյուս կետը, որի վերաբերյալ շատ է մտահոգությունը հանրության մեջ, գումարի հարկումն է: Այսինքն, դու վճարում ես կենսաթոշակ չհարկված գումարից, «կեղտոտ» աշխատավարձից քեզնից վերցնում են, հետո վերցրած գումարը տանում են, գցում են այնտեղ ու հետո քեզ հարկում են այն գումարից, որը դու չունես: Այսինքն, դու արդեն կենսաթոշակ ես վճարել: Եվ երրորդը կետը, որը շատ են նշում մարդիկ, պետք է առողջապահության հարց ինչ-որ կերպ լուծվի: Այսինքն՝ կառավարությունը, Կենտրոնական բանկը կամ միգուցե այդ ֆոնդերը կարողանան ապահովագրական ընկերություն գտնել, որը շատ լավ փաթեթ կառաջարկի ցանկացած կենսաթոշակային համակարգի մասնակցին: Այդ  փաթեթը կներառի հիվանդության բուժում: Եթե չի բուժվում Հայաստանում, ապա ապահովի դրսում բուժումը՝ 100-150 հազար եվրո փակելով: Այս կետը եթե լինի, մարդն արդեն կմտածի դրան միանալու մասին: Բոլորս էլ գիտենք, որ կան հիվանդություններ, որոնք ՀՀ-ում չեն բուժվում, և եթե նման  փաթեթ լինի, մարդը, պարտադիր չէ, որ դրամահավաք անի, տուն վաճառի, այլ ուղղակի կօգտվի իր ապահովագրությունից: Սա շատ մեծ խթան կլինի, որ մարդը մասնակցի:

- Պետության վրա հավելյալ բեռ չի՞ լինի առողջապահական ապահովագրության ներդնումը, կառավարությունը կմտնի՞ այդ բեռի տակ:

- Տեսեք՝ առանձին ընկերություններ կան, որոնք ապահովագրություն են անում: Եվ այստեղ պետության մասնակցությունն արդեն բեռ է: Կարծում եմ՝ պետությունն ընդհանրապես պետք է չմասնակցի այս կուտակումներին: Հիմնականում, ամբողջ աշխարհում գործատուն է մասնակցում, այսինքն, պետությունը գործիք է, որը կառավարում է, որ մարդիկ գումարները չկորցնեն, բայց ինքը մասնակցություն չի ունենում: Պետությունը կարող է մասնակցություն ունենալ այն դեպքում, երբ ինքն է գործատուն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса