Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Կառավարությունը քննարկում է քայլեր, որոնք կնպաստեն ավիափոխադրումների բնագավառի մրցունակության բարձրացմանը. վարչապետն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության նախագահին

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլիին: Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է Հայաստանում ավիացիոն ոլորտի հետագա զարգացումը և նշել, որ ՀՀ կառավարությունն ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում է այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն ավիափոխադրումների բնագավառի մրցունակության բարձրացմանը:

Թամազ Գաիաշվիլին Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել «Արմենիա» ավիաընկերության գործունեությունն ու առաջիկա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ոլորտի զարգացման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր:   




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса