Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Բալիում կարգելվեն պլաստիկ տոպրակները՝ երկու դեռահաս աղջկա ջանքերի շնորհիվ (լուսանկարներ)

0

Այս տարի Բալիում ամբողջովին կարգելվեն պլաստիկ տոպրակները: Այս ձեռքբերմանը հասել են Մելատի և Իզաբել Վիյսեն քույրերը, որոնք սկսել են կղզու աղտոտման դեմ ուղղված Bye Bye Plastic Bags արշավը, երբ 10 և 12 տարեկան են եղել: Քույրերի պայքարի մասին պատմել է AdMe.ru-ն:

Հայտնի է, որ Բալին պլաստիկ աղբի ամենամեծ արտադրողներից է, և օգտագործումից հետո աղբն ընկնում է օվկիանոս:

2013 թվականին քույրերն ավելի քան 100 հազար ստորագրությամբ խնդրագիր են ներկայացրել նահանգապետին, սակայն վերջինս լուրջ չի ընդունել նրանց գաղափարն ու մեկուկես տարի չի դիտարկել այն:

Այդ կապակցությամբ քույրերը հացադուլ են հայտարարել՝ պնդելով, որ կդադարեցնեն այն միայն նահանգապետի հետ հանդիպելու դեպքում: Մի օրից ոստիկանությունը տարել է աղջիկներին նահանգապետի մոտ, որը ստորագրել է պաշտոնական փաստաթուղթն այն մասին, որ 2018 թվականին Բալիում ամբողջովին կարգելվեն պլաստիկ տոպրակները:

Հատկանշական է, որ քույրերը չեն սահմանափակվել այս ձեռքբերումով. նրանք համախոհների խումբ են հավաքել ու սկսել երեխաների հետ մաքրել լողափները պլաստիկ աղբից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса