Ֆրանսիան, Իտալիան և այլ երկրներ միգրացիոն համաձայնության են հասել ԵՄ համաժողովի արդյունքում
Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև Եվրամիության այլ երկրները Բրյուսելում կայացած համաժողովի ընթացքում համաձայնության են եկել ներգաղթի վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը՝ փոխանցելով ֆրանսիացի դիվանագետի խոսքերը:
Դիվանագետը նշել է, որ բացի Իտալիայից և Ֆրանսիայից համաձայնագիրը հավանության է արժանացել նաև Մալթայի, Իսպանիայի և Նիդեռլանդների կողմից: Սակայն հետագայում Նիդեռլանդների կառավարությունը չի հաստատել, որ մասնակցել է նոր փաստաթղթի քննարկմանը:
«Ես չեմ կարող ասել, որ բոլոր հարցերը կարգավորվել են»,- ասել է Ֆրանսիայի ներկայացուցիչը:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է այն հանգամանքի կարևորությունը, որ ԵՄ ներկայացուցիչները հնարավորություն ունեին հավելյալ բանակցություններ վարել Իտալիայի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիան արգելափակել է փաստաթղթի ստորագրումը:
