Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ակտիվիստները Բարսելոնայում փորձում են ազատվել զբոսաշրջիկներից սոսնձի միջոցով

0

Կատալոնիայի ձախ արմատական շարժումների անդամները շարունակում են իրենց դիմակայությունը զբոսաշրջիկների հետ, այս անգամ՝ սիլիկոնե սոսնձի միջոցով:

 

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Endavant ծայրահեղ ձախական կազմակերպության անդամները, որոնք առնչություն ունեն Իսպանիայից ինքնավարության անկախացման և անկախ սոցիալիստական պետություն ստեղծելուն կողմ հանդես եկող «Թեկնածուներ հանուն ժողովրդական միասնության» կուսակցության հետ, հերթական բողոքի ակցիան են կազմակերպել՝ ընդդեմ «զբոսաշրջային մոդելի» և Կատալոնիա ժամանող չափազանց մեծ թվով զբոսարջիկների:

 

«Մենք զբոսաշրջային ֆոբիայով չենք տառապում, մենք տառապում ենք կապիտալիզմից, այդ իսկ պատճառով մենք որոշել ենք դուրս գալ և պաշտպանել մեր թաղամասերը Բարսելոնայի կերպարին մեծ վնաս հասցնելուց», - ակտիվիստները գրառել են իրենց թվիթերյան էջում: Այս գրառմանը կից տեսանյութ է հրապարակվել, որում պատկերվում է, թե ինչպես են ակտիվիստները սիլիկոնե սոսնձի և ամրակների միջոցով փակում հոսթելների, զբոսաշրջային գրասենյակների և հեծանիվների վարձույթի կողպեքները:

 

Ինչպես նշվում է, սա արդեն երկրորդ «հակազբոսաշրջային ակցիան» է, որն անցկացվում է կատալոնական մայրաքաղաք Բարսելոնայում այս սեզոնին: Անցյալ շաբաթ Arran երիտասարդական կազմակերպության ակտիվիստներն իրենց շղթայել էին Բարսելոնայի Գուել այգում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса