Մահացել է հայտնի ֆանտաստ գրող Հարլան Էլիսոնը
85 տարեկան հասակում մահացել է հայտնի ամերիկյան ֆանտաստ գրող Հարլան Էլիսոնը,հաղորդում է Los Angeles Times թերթը:
ԻՆչպես հաղորդել է Էլիսոնի հոլիվուդյան գործակալը՝ գրողը մահացել է լույս ուրբաթ, Լոս Անջելեսում:
Էլիսոնը ամերիկյան գրողների նոր ալիքի առաջատարն էր, ով եկել էր ֆանտաստիկայի ժանր 1960-ական թթ:
Էլիսոնի աշխատանքներից համեմատաբար ավելի հայտնին՝ Տղան և նրա շունը պատմվածքն է, որը պատմում է գլխավոր հերոսի կյանքը հետապոկալիպսյան աշխարհում, որը վերապրել է միջուկային պատերազմը: 1974 թ-ին այս ստեղծգործությունը էկրանավորվել է:
