Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ռուսաստանաբնակ միլիարդատերը տիեզերական պետություն է հիմնել

0

Ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիարդատեր Իգոր Աշուրբեյլին հայտարարել է տիեզերական պետություն հիմնելու մասին, գրում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ նա այդ մասին ասել է Վիեննայում կայացած միջոցառման ժամանակ:

Աշուրբեյլիի խոսքով` պետությունը կոչվում է Ասգարդիա ու հենց ինքն էլ դրա ղեկավարն է:

«Կարող եմ հայտարարել, որ Ասգարդիան արդեն ծնվել է»,-ասել է միլիարդատերը:

Չնայած, որ Ասգարդիան Երկրի վրա տարածք չի զբաղեցնում, սակայն այն ունի մոտ 200.000 քաղաքացի, որոնք համացանցի միջոցով ստորագրել են Ասգարդիայի քաղաքացի դառնալու հայտարարության տակ:

Նշվում է, որ Աշուրբեյլին տիեզերական պետությունը մտադիր է կառուցել Լուսնի կամ ուղեծրի վրա:

Հետաքրքրական է, որ Ասգարդիան արդեն ունի սահմանադրություն, դրոշ, օրհներգ, պետական ներկայացուցիչներ, SOLAR կրիպտոարժույթ: Իսկ ինչ վերաբերում է Երկրի հետ կապերին, ապա Աշուրբեյլիի խոսքով՝  պետությունը պետք է ինքնուրույն լինի:

«Ասգարդիան կմշակի ենթակառուցվածք, որը կախում չի ունենա երկրային համակարգերից»,-ասել է Աշուրբեյլին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса