ԵՄ-ն որոշել է կես տարով երկարաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Եվրամիության առաջնորդները Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ընթացքում պայմանավորվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների՝ ևս կես տարով երկարաձգման մասին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԵՄ կառույցներում աղբյուրին:
Կողմերը նման որոշում են կայացրել Ռուսաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Մինսկյան համաձայնագրերի մասին կարճ քննարկումից հետո:
«Տեղի է ունեցել շատ կարճ քննարկում Ռուսաստանի, Ուկրաինայի և Մինսկյան համաձայնագրերի առնչությամբ, ինչը հանգեցրել է ևս վեց ամսով պատժամիջոցների երկարաձգման մասին քաղաքական որոշմանը»,- հայտնել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ 2014 թ.՝ Ղրիմի միացման և Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրման առնչությամբ:
