Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Մեկնարկել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

0

Հունիսի 28-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել Մատենադարանի հիմնադիր տնօրեն, ակադեմիկոս Լևոն Խաչիկյանի 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությունը:

Բացման խոսքով հանդես է եկել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Մատենադարանի տնօրենն իր խոսքում մասնավորապես նշել է. «Մաշտոցյան Մատենադարանը իր հիմնադրումից մինչ օրս համարվում է բացառիկ կառույց: Այն թե՛ ձեռագրատուն է, թե՛ գրադարան, թե՛ գիտահետազոտական ինստիտուտ և թե՛ թանգարան: Այս յուրահատուկ միացությունը աննախընթաց էր և որևէ մի օրինակի վրա հիմնված չէր: Մեր հռչակավոր վանքերը թե գրչության կենտրոն էին, թե մատենադարան և թե դպրոց: Միջնադարյան ավանդույթների հետ այս միաձուլման ու ազգային աղբյուրներից սնված այս յուրահատուկ, իր նմանը չունեցող կառույցի համար ևս առաջին հերթին պարտական ենք Լևոն Խաչիկյանին»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջույն խոսք է հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ Խաչիկյանի 100-ամյակին նվիրված գիտաժողովը, որի ընթացքում ներկայացվելու են 70-ից ավելի զեկուցումներ, տարվա կարևորագույն հայագիտական իրադարձություններից մեկն է:

Նա կարևորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ երիտասարդությանը, երիտասարդ գիտնականներին պետք է ցույց տանք, թե ինչպիսի մասնագետներ ենք ունեցել։

«Լևոն Խաչիկյանը մեծ ներդրում է ունեցել հայագիտության բնագավառում։ Եղել է մի մարդ, որ թույլ է տվել մեզ նորովի նայել մեր պատմությանը։ Այն աղբյուրները, որոնք նա բացահայտել է, ճշգրիտ տեղեկությունները, որ մեզ տրամադրել է, թույլ են տալիս եզրակացություններ անել մեր միջնադարյան պատմության մասին։ Մատենադարանի ստեղծումը կապվում է Լևոն Խաչիկյանի հետ, իսկ Մատենադարանով մենք հպարտանում ենք, աշխարհի շատ գիտնականներ նույնիսկ իրենց պատմության հետ առերեսվում են Մատենադարանի միջոցով»,- ասել է կրթության եւ գիտության նախարարը։

Գիտաժողովի ծրագրին կարող եք ծանոթանալ Մատենադարանի կայքէջում։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса