Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Բոատենգ. 4 տարի առաջ Գերմանիայի հավաքականն աշխարհի բարձունքին էր, հիմա` հատակին

0

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Ժերոմ Բոատենգն «Instagram»-ի իր էջում դիմել է ազգային թիմի երկրպագուներին ԱԱ-2018-ից դուրս մնալուց հետո.

 

«Աղետ: ԱԱ-2018-ը չստացվեց այնպես, ինչպես մենք սպասում էինք:

 

Ես դեռ զայրացած և հիասթափված եմ, միևնույն ժամանակ ցավում եմ այն երկրպագուների համար, ովքեր աջակցում էին մեզ ստադիոններում կամ տանը` հեռուստաէկրանների առջև:

 

4 տարի առաջ մենք աշխարհի գագաթին էինք, հիմա` հատակին: Ֆուտբոլիստի կյանքում այսպիսի օրերին ոչ մեկ չի նախանձի, բայց սա կյանք է:

 

Այն, ինչ կարող եմ ասել, շնորհակալությունն է մեր երկրպագուներին, ովքեր միշտ աջակցում են մեզ: Կվերլուծենք, թե ինչ տեղի ունեցավ, և կշարունակենք աշխատել: Խոստանում եմ` մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,- գրել է Բոատենգը:

 

Գերմանիայի հավաքականը, որը 4 տարի առաջ դարձել է աշխարհի չեմպիոն, այս անգամ չի կարողացել հաղթահարել խմբային փուլը:

 

Թիմը վերջին տեղն է զբաղեցրել Մեքսիկայի, Շվեդիայի և Հարավային Կորեայի խմբում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса