Եղեգնուտ գյուղում պահանջում են իրենց 32 տարվա գյուղապետի հրաժարականը
Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղում այսօր վաղ առավոտից լարված է. մարդիկ պահանջում են գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի հրաժարականը՝ «Ռազ-միկ, հե–ռա–ցիր» վանկարկումներով:
«Ինքը դեռ կոմունիստների ժամանակ եղել է սովխոզի նախագահ ու դրանից հետո, 32 տարի շարունակ: Հանրապետական է, դե գիտեք՝ իրենք ոնց էին ձայներ հավաքում՝ կոռուպցիոն միջոցներով, գյուղին իրար թշնամացնելով, գյուղի կեսն իրար դեմ է ելել իրա պահով (նախկին ՏՒՄ ընտրությունների ժամանակ – Tert.am). եղբայրներ, խնամիներ»,-Tert.am–ին ասաց եղեգնուտցի Սևակ Հակոբյանը:
Նշենք, որ գյուղապետը չի արձագանքում, և համագյուղացիները կասկածում են, որ նա գյուղապետարան չի էլ եկել:
