ԵՄ առաջնորդները պայմանավորվել են երկարաձգել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ
Համաձայնությունը ձեռք է բերվել այսօր վաղ առավոտյան Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովի ճաշի ընթացքում։ Առաջիկա շաբաթվա ընթացքում այն պաշտոնապես կհաստատվի։
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ են արել առաջնորդներին երկարաձգել պատժամիջոցները, քանի որ Մինսկի խաղաղ համաձայնագրի իրականացման հարցում առաջընթաց չի գրանցվել:
