Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Հունիսի 28-ից 29-ը ՀՀ–ում բացահայտվել է հանցագործության 59 դեպք

0

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 28-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 59 դեպք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 9, խարդախության 8, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5-ական, անձի առևանգման 4, յուրացման կամ վատնման 3, բնակարանային գողության ու թմրամիջոցի հայտնաբերման 2, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, շորթման, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3, բնակարանային գողության և խուլիգանության 1-ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса