Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Մելանյա Թրամփը 2-րդ անգամ է այցելել ծնողներից բաժանված երեխա ներգաղթյալներին՝ այս անգամ խուսափելով վիճահարույց հագուստից (լուսանկարներ)

0

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը կրկին այցելել է սահմանային կենտրոններ, որտեղ պահվում են ապօրինի ներգաղթյալների երեխաները, որոնք սահմանին բաժանվել են իրենց ծնողներից:

Ինչպես նշում է Daily Mail-ը, 48-ամյա տիկին Թրամփն այցելել է Տուսոն քաղաք: Նա մտել է կենտրոններից մեկի սենյակները, որտեղ պահվում են երեխաները:

Հայտնի է, որ առաջին տիկինը շփվել է երեխաների հետ՝ զրուցելով իսպաներեն:

Աղբյուրը նկատում է, որ տվյալ այցը նախագահի կնոջ համար արդեն երկրորդն է: Օրերս նա այցելել էր նման կենտրոններից մեկը՝ կրելով բազմաթիվ վեճերի առիթ տված վերնահագուստ: Հիշեցնենք, որ  տիկին Թրամփի բաճկոնի հետևի մասում գրված է եղել՝ «Իրանակում ես չեմ անհանգստանում, իսկ դո՞ւք»:

Շատերը ենթադրել էին, որ առաջին տիկինն ակնարկում է, որ անտարբեր է ծնողներից բաժանված երեխաների ճակատագրի նկատմամբ: Ավելի ուշ Սպիտակ տնից հայտնել էին, որ նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Տհաճ իրավիճակից խուսափելու համար՝ այս անգամ տիկին Թրամփն ընտրել էր պարզ հագուստ՝ առանց որևէ գրառման:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса