Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Աշխարհի ճանաչված ֆիզիկոսներն Ստեփանակերում քննարկում են քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի վերջին ձեռքբերումները

0

Հունիսի 28-ին Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային գիտաժողով  «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի նոր տենդենցներ» խորագրով: Աշխարհի տարբեր երկրների ճանաչված ֆիզիկոսները Արցախում կքննարկեն քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի վերջին ձեռքբերումները և զարգացման միտումները:
                                    
Գիտաժողովը նախաձեռնել է ճանաչված ֆիզիկոս, ֆիզիկական գիտությունների թեկնածու, Սաութհեմփթոնի  համալսարանի և Սանկտ Պետերբուրգի  պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսեյ Կավոկինը:
 
Գիտաժողովի համակազմակերպիչներն են՝ Ռուսաստանի քվանտային կենտրոնը (Մոսկվա) և  Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը (Երևան): Ծրագիրն իրականացվում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աջակցությամբ:

Գիտաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 50 մասնագետներ ավելի քան 10 երկրից: 

Գիտաժողովը կտևի մինչև հուլիսի 2-ը։ Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև սեկցիոն դասընթացներ Արցախի Հանրապետության դպրոցների ֆիզիկայի ուսուցիչների համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса