Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Հոլիվուդյան դերասանուհի Սյուզան Սարանդոնն ու մոտ 600 մարդ ձերբակալվել են Թրամփի դեմ կազմակերպված ցույցի ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

0

Վաշինգտոնում ոստիկանությունը ձերբակալել է մոտ 600 մարդու, որոնք Կապիտոլիումի շենքում Թրամփի վարած կոշտ միգրացիոն քաղաքականության դեմ բողոքի ակցիա էին կազմակերպել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ցուցարարների շարքում են եղել հոլիվուդյան դերասանուհի Սյուզան Սարանդոնը, ինչպես նաև դեմոկրատ կին կոնգրեսականներ:

Ցուցարարաները բողոքել են Միացյալ Նահանգների նախագահի՝ ապօրինի ներգաղթյալների երեխաներին ծնողներից ու խնամակալներից բաժանող քաղաքականության դեմ:

Նրանք բղավել են  Թրամփի դեմ ուղղված կարգախոսեր:

«Մենք պայքարում ենք երեխաների՝ իրենց ընտանիքների հետ լինելու իրավունքի համար: Մենք ցանկանում ենք, որ նրանք պահվեն ոչ թե վանդակներում, բանտերում կամ խցերում, այլ լինեն ազատ ու ապահով՝ իրենց ընտանիքիների հետ»,-նշել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հայտնի է, որ ոստիկանությունն ապօրինի ցույց անցակացնելու համար ձերբակալել է 575 մարդ:

Հայտնի է, որ նախագահ Թրամփը «զրոյական հանդուրժողականության» կոչ է անում ապօրինի ներգաղթյալների համար:

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса