Շիրակի մարզում 15-ամյա տղան ինքնասպանություն է գործել
Շիրակի մարզում 15-ամյա պատանին ինքնասպանություն է գործել: Այս մասին ոստիկանությունն ահազանգ է ստացել հունիսի 28-ին՝ ժամը 20:25-ին:
Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանության Ամասիայի բաժին է ահազանգել Աղվորիկի համայնքապետն ու հայտնել, որ 2003 թվականին ծնված իր հարևանն ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով:
«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2003 թվականին ծնված տղան ինքնասպանություն է գործել տանը կից գոմի առաստաղից հակի թելով կախվելու միջոցով: Արտաքին զննությամբ դիի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,-ասաց Զարզանդ Գաբրիելյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունն իրականացնում է քննչական վարչությունը:
