Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ունենալու ենք խառը, բազմավեկտոր խորհրդարան, որն իշխանությունների համար ավելի հեշտ կառավարելի կլինի. քաղտեխնոլոգ

0

Ընտրական շեմի իջեցումը  հնարավորություն կտա հայտնվել խորհրդարանում քաղաքական դաշտի հնարավորինս շատ ներկայացուցիչների, կունենանք խառը, բազմավեկտոր խորհրդարան:

Այս մասին Tert.am-ի  հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի  կատարած հայտարարությանը, թե որոշում է կայացվել, որ պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական, այսինքն՝ փակ ցուցակ, և անցողիկ շեմը  պիտի իջեցվի կուսակցությունների և դաշինքների համար, լինելու է 4 ու 6 տոկոս:

«Պարզ է, որ բազմավեկտոր կարող է լինել և՛ աշխարհաքաղաքական առումով, և՛ իրենց իդեալոգիայի առումով, բայց ամեն դեպքում բազմավեկտոր ուժերը խորհրդարանում գտնում են իրենց նմաններին, կոալիցիա են կազմում կամ ոչ ֆորմալ իրար հետ աշխատում են»,- շեշտեց նա:

Անդրադառնալով հարցին` որքանով է ձեռնտու ընտրական շեմի իջեցումը հենց իշխանություններին, Վիգեն Հակոբյանն ասաց, որ ցանկացած իշխանության ձեռնտու է պոտենցիալ հակառակորդներին խորհրդարան բերելը, որպեսզի նրանց գործունեությունը փողոցներում չլինի, այդ դեպքում կլինի ռադիկալացման վտանգ, իսկ խորհրդարանում շատ հարցեր հարթվում են:

«Երկրորդը, երբ շատ քաղաքական ուժեր են ներկայացված լինում, շատ ավելի հեշտ է կառավարել  այն առումով, որ տարբեր ուժեր են, որևէ մեկը չունի հստակ մեծամասնություն, սա նշանակում է ունենալ մոզայիկ ընդդիմադիր կառուցվածք ունեցող խորհրդարան, այսինքն՝ կարելի է միշտ սրա հետ պայմանավորվել, որպեսզի սրա դեմ աշխատի և այլն: Այսինքն՝ բազմաթիվ ուժերի հետ կարող են պայմանավորվել կամ հանուն, կամ ընդդեմ ինչ-որ  բանի: Երկու խնդիր են լուծում` մի կողմից քիչ, թե շատ երևացող ուժերին բերում են խորհրդարան, որ ոչ թե ռադիկալացնեն իրենց գործունեությունը, այլ քաղաքականացնեն խորհրդարանում և երկրորդ` եթե ոչ թե 1-2 ուժեր են, այլ բազմաթիվ, իրենց շատ հեշտ է կառավարել, սակարկել և այլն»,- ընդգծեց Վիգեն Հակոբյանը:

Հարցին՝ այսինքն՝ փոփոխություններն արվում են ԲՀԿ-ի ազդեցությունը  նվազեցնելու համար՝ որպես  հիմնական մրցակից, Վիգեն Հակոբյանն արձագանքեց, որ այդ խնդիրը ևս  փորձ է  արվում լուծել` ձայների մանրացման եղանակով մասնաբաժինը պակասեցնելով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса