Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր կուսակցության պատգամավոր
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ձերբակալվել է ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, Ստամբուլից ընտրված պատգամավոր Էրեն Էրդեմը, այս մասին պատգամովորը հայտնել է Twitter-ի իր պաշտոնական էջում։
«Հենց նոր ձերբակալվեցի։ Հիմնավորումը դեռ չգիտեմ։ Ոստիկանները ձերբակալեցին ինձ իմ տան դիմացից»,-գրել է Էրդեմը։
Հայտնի է, որ նրան «Զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» վերաբերյալ մեղադրանք է առաջադրվել։
Կուսակցության՝ խորհրդարանական խմբակցության անդամ Նեջաթի Յըլմազը, մեկնաբանելով պատգամավորի ձերբակալությունը, նշել է․ «Այս պահին կողքին ենք։ Առողջական վիճակը լավ է։ Ձերբակալում են նրանց, ում չեն կարողանում լռեցնել»։
