Բողոքի ակցիա՝ Վերաքննիչ դատարանի դիմաց. Կարբիի բնակիչները բողոքում են իրենց համագյուղացի եղբայրների կալանավորման դեմ (տեսանյութ)
Վերաքննիչ դատարանի դիմաց մեկնարկել է Կարբի գյուղի բնակիչների բողոքի ցույցը: Նրանք բողոքում են իրենց համագյուղացիների կալանավորման դեմ:
Սույն թվականի մայիսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել Գուրգեն և Օգսեն Նազարեթյան եղբայրների մասնակցությամբ: Վերջիններս քննվել են Արագածոտնի մարզային վարչության կողմից, սակայն խափանման միջոցը չի ընտրվել կալանավորումը: Դրանից հետո դատախազը բողոքարկել է, որից հետո հունիսի 27-ին Գուգեն Նազարեթյանի խափանման միջոցը փոխվեց՝ ընտրվեց կալանավորումը:
Երեկ՝ հունիսի 28-ին, փոխվեց նաև մյուս եղբոր՝ Օգսեն Նազարեթյանի խափանման միջոցը: Այժմ երկուսն էլ կալանավորված են:
Համագյուղացիները համաձայն չեն այս որոշման հետ՝ նրանք պահանջում են փոխել խափանման միջոջ կալանավորումը:
