Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Թուրքիան ԵՄ-ից կստանա սիրիացի ներգաղթյալների համար խոստացված 3 մլրդ եվրո ֆինանսական օգնության երկրորդ մասը

0

Եվրամիությունը հաստատել է սիրիացի ներգաղթյալներին աջակցելու նպատակով Թուրքիային խոստացված 3 մլրդ եվրո ֆինանսական աջակցության երկրորդ մասի տրամադրման վերաբերյալ նախագիծը, գրում է demokrathaber.org կայքը։

Հայտնի է, որ ԵՄ անդամ երկրներից նախագծի հաստատմանը դեմ էր միայն Իտալիան, որը, սակայն, հունիսի 29-ին նույնպես տվել է իր համաձայնությունը։ Այսպիսով՝ Թուրքիան կստանա սիրիացի ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա կանխելու ու նրանց կարիքները երկրի ներսում հոգալու համար ավելի վաղ խոստացված 3 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթի երկրորդ մասը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, մեկնաբանելով կայացրած որոշումը, հույս է հայտնել, որ գումարը հնարավորինս արագ կփոխանցվի իրենց։

Բացի այդ՝ որոշվել է ավելացնել Թուրքիային, Մարոկկոյին և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին այսուհետ տրամադրվող օգնության չափը՝ անօրինական ներգաղթյալների հոսքը դեպի Եվրոպա կանխելու նպատակով։

Շուրջ 9 ժամ տևած գագաթնաժողովի ժամանակ քննարկվել են ներգաղթյալների՝ ԵՄ տարածքում ազատ տեղաշարժը սահմանափակելու, ներգաղթյալների ընդունման կենտրոններ ստեղծելու և մի շարք այլ առանցքային հարցեր։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса