Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ռուսաստանի և Հայաստանի միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում. Պուտին

0

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի հյուրերին՝ ընդգծելով երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության կարևոր դերը: Ողջույնի խոսքը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության և ռազմավարական գործընկերության սերտ կապերը: Մեր պետությունների միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում, զարգանում է ակտիվ առևտրա-տնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական փոխգործակցությունը»,- ասված է ողջույնի խոսքում:

Երկրի նախագահը նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր է խաղում «միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազմաթիվ համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում»:

ՌԴ նախագահը վստահություն է հայտնել առ այն, որ համաժողովի մասնակիցները կկարողանան նոր հետաքրքիր գաղափարներ և առաջարկներ մշակել, որոնք կնպաստեն Ռուսաստանի և Հայաստանի միջև գործընկերային կապերի հետագա ընդլայնմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում փոխշահավետ ինտեգրացիոն գործընթացների առաջխաղացմանը:

Հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովը մեկնարկել է հունիսի 29-ին՝ Երևանում: Համաժողովին ելույթ է ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса