ԱՄՆ-ում ավելի քան 600 բուժաշխատող մեղադրվել է առողջապահության ոլորտում 2 մլրդ դոլարի խարդախություն անելու համար
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է առողջապահության ոլորտի 601 աշխատակցի դեմ խարդախության համար մեղադրանքներ առաջադրելու մասին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ առողջապահության ոլորտում իրականացված խարդախությունները երկրին պատճառել են ավելի քան 2 միլիարդ դոլարի վնաս և որոշ դեպքերում նպաստել երկրում օփիոիդների տարածմանը:
Հարյուրավոր կասկածյալների թվում է 161 բժիշկ: Նրանք մեղադրվում են կախվածություն առաջացնող օփիոիդ ցավազրկողներ նշանակելու և տարածելու համար:
Բժիշկներից մեկը մեղադրվում է Medicare բժշկական ապահովագրության համակարգն ավելի քան 112 միլիոն դոլարով խաբելու համար՝ անօրինական կերպով իր հիվանդների շրջանում բաշխելով այնպիսի թմրանյութերի, ինչպիսիք են օքսիկոդոնի և ֆենտանիլի 2.2 միլիոն չափաբաժին:
Մյուս դեպքում՝ նույն խարդախության մեխանիզմի մեջ մեղադրվող 13 կասկածյալը բյուջեին և հարկատուներին հասցրել է ավելի քան 126 միլիոն դոլարի վնաս, մինչդեռ գումարի մեծ մասը նախատեսված է եղել ԱՄՆ բանակի բժշկական ծառայությունների համար:
Գործակալությունը նշում է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ 2016 թվականին ԱՄՆ-ում օպիատից գերդոզավորումից մահացել է 42 հազար մարդ:
