Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Մոցարտ, Բախ, Պրոկոֆև. ռուս ֆլեյտահարուհին դասական երաժշտություն է նվագել գլխուղեղի վիրահատության ժամանակ (լուսանկարներ)

0

Ռուս ֆլեյտահարուհի Սոֆյա Պինաևան կատարել է դասական կոմպոզիտորներ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Յոհան Սեբաստիան Բախի ու Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործություններ այն ժամանակ, երբ ավստրիացի վիրաբույժները վիրահատում էին իր գլխուղեղը: Այս մասին հայտնում է Kurier թերթը՝ մանրամասնելով, որ իրականացվում էր գլխուղեղի ուռուցքի հեռացման վիրահատություն:

«Լիարժեք գիտակցության պայմաններում վիրահատություն անելը՝ գլխուղեղի գործառույթները չխախտելով ուռուցքը հեռացնելու միակ հնարավորությունն է»,-պատմել է վիրաբույժ Գորդ ֆոն Կամպեն:

Նշվում է, որ այս տեսակի վիրահատության դեպքում հիվանդը դուրս է բերվում անզգայացումից ու մինչև երկու ժամ գիտակից վիճակում լինում:

«Այս փուլում մենք ստուգում ենք վիրահատվողի արձագանքները՝ գլխուղեղն էլեկտրական իմպուլսների միջոցով խթանելու ժամանակ: Հիվանդի հետ անմիջական կապը թույլ է տալիս մեզ փորձարկել գլխուղեղի այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպես, օրինակ, խոսելու ունակությունը»,-ընդգծել է նյարդավիրաբույժը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ 28-ամյա Պինաևայի դեպքում կարևոր էր պահպանել մանր մոտորիկան ու տեսողությունը, որպեսզի նա կարողանա շարունակել զբաղվել երաժշտությամբ ու լուսանկարչությամբ:

Վիրահատությունն անցկացվել է մի տարի առաջ, սակայն դրա մասին բարձրաձայնել են միայն այժմ:

«Միայն մի միջադեպ տեղի ունեցավ. նվագելու ժամանակ ես մի անգամ սխալվեցի», - պատմել է Պինաևան:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса