Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Հայտնի է, թե Մարադոնան որքան գումար է ստանում ՖԻՖԱ-ից ԱԱ-2018-ի խաղերին այցելելու համար

0

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային 10 հազար ֆունտ (մոտ 11,3 հազար եվրո) է վճարում ԱԱ-2018-ի շրջանակում այցելած յուրաքանչյուր խաղի համար:

 

Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:

 

Աղբյուրի փոխանցմամբ, այս վճարումները նախատեսված են ՖԻՖԱ-ի` լեգենդների համար ստեղծված ծրագրով, որն աջակցում է ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն:

 

ՖԻՖԱ-ի նախագահը ցանկանում է, որ աշխարհի առաջնության յուրաքանչյուր խաղին գոնե մեկ ֆուտբոլիստ ներկա լինի, ով նախկինում հանդես է եկել Մունդիալում:

 

Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնությունում Մարադոնան ներկա է գտնվել Արգենտինայի հավաքականի` խմբային փուլում անցկացրած բոլոր 3 խաղերին` Իսլանդիայի (1:1), Խորվաթիայի (0:3) և Նիգերիայի հետ (2:1):

 

Մունդիալի 1/8 եզրափակչում Արգենտինայի հավաքականը կմրցի Ֆրանսիայի հետ: Հանդիպումը կկայանա հունիսի 30-ին Կազանում և կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса