Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ամուլսարի հանքի աշխատողները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը

0

Ամուլսարի հանքի աշխատողները փակել են դեպի Ջերմուկ բարձրացող ճանապարհը՝ պահանջելով թույլ տալ շարունակել իրենց շինարարական աշխատանքները: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահՎազգեն Գալստյանը:

«Մենք այնտեց չենք գնացել, չենք միջամտել որևէ բանի, բայց հենց նոր տեղեկություն ստացանք, որ Ջերմուկից դուրս եկող մեքենաների և ցուցարարների միջև վիճաբանություն է եղել: Հանքի աշխատողները մեքենաներից մեկի ապակին կոտրել են»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ տեղի բնակիչները դեմ են Ամուլսարի հանքի հնարավոր բացմանն ու արդեն 7 օր շարունակ փակ են պահում դեպի սար տանող բոլոր հողային ճանապարները՝ խոչընդոտելով «Լիդիանի Արմենիա» ընկերության աշխատանքներին։

Այսօր Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչների ակցիային զուգահեռ հանքի աշխատողներն էլ փակել են դեպի Ջերմուկ քաղաք գնացող ճանապարհը:

Նախնական տեղեկություններ էին շրջանառվում, որ «Լիդիան» ընկերությունն իր աշխատողների հետ ցանկանում է փակել միջպետական ավտոճանապարհը՝ պահանջելով թույլ տալ շարունակել իրենց շինարարական աշխատանքները, բայց հետագայում փակվեց միայն դեպի Ջերմուկ ճանապարհը:


Մանրամասները՝ տեսանյութում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса