Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Ամստերդամը պատմության մեջ առաջին անգամ կին քաղաքապետ կունենա

0

Նիդեռլանդների մայրաքաղաք Ամստերդամի պատմության մեջ առաջին անգամ քաղաքը կղեկավարի կին պաշտոնյա։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, 52-ամյա Ֆեմկե Խալսեման նշանակվել է Ամստերդամի քաղաքապետի պաշտոնում:

«Դա ինձ դարձնում է երջանիկ ու հպարտ։ Դա մեծ պատիվ է՝ ունակ լինել ծառայել իմ համաքաղաքացիներին առաջիկա տարիներին»,-նշել է պաշտոնյան իր պաշտոնական կայքում։

Խալսեմային քաղաքապետի պաշտոնում նշանակել է քաղաքային խորհուրդը, այժմ սպասվում է, որ որոշումը կհաստատի կառավարությունն ու Նիդեռլանդների թագավոր Վիլլեմ Ալեքսանդրը։

Խալսեմայի նշանակմանը նախորդել էր Ամստերդամի 45 ազդեցիկ բնակչուհիների կողմից գրված բաց նամակ, որում նրանք իրենց բողոքն էին արտահայտել քաղաքի ղեկավարին ընտրելու հարցում դրսևորվող գենդերային խտրականության դեմ։

Նամակում ընդգծված էր, որ տարօրինակ կլինի, եթե մի քաղաք, որն իրեն համարում է բազմամշակույթ, առաջադեմ ու գենդերային հարցերում չեզոք, այդպես էլ չունենա կին քաղաքապետ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса