Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Չինաստանում 6 կին բարձրացրել է ամենագնացն ու օգնել վթարի ենթարկված տղամարդուն (լուսանկարներ, տեսանյութ)

0

Չինաստանում մանկապարտեզի վեց դաստիարակչուհի օգնության է հասել տղամարդուն, որին վթարի է ենթարկել ամենագնացը: Ուշագրավ միջադեպին անդրադարձել է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Հեբեյ նահանգում: Հիսունամյա տղամարդը փողոցն անցնելիս է եղել մանկապարտեզի մոտ: Տղամարդը խոսում էր հեռախոսով, դրա հետևանքով չի նկատել մոտեցող ավտոմեքենան, որի վարորդը չի հասցրել արգելակել և անիվով վնասել նրա ոտքը:

Դաստիարակչուհիներն անմիջապես օգնության են հասել. վեց կին դուրս է վազել մանկապարտեզի տարածքից ու վարորդի օգնությամբ մի քանի վայրկյանում բարձրացրել ավտոմեքենան: Տղամարդը հոսպիտալացվել է ոտքի բազմաթիվ կոտրվածքներով:

Նշվում է, որ մանկապարտեզի տնօրենը շնորհակալություն է հայտնել դաստիարակչուհիներին հերոսության համար:

«Ես հպարտ եմ, որ ինք մոտ այսպիսի բարեսիրտ դաստիարակներ են աշխատում: Նրանք հիանալի օրինակ են ծառայում մեծացող սերնդին», - ասել է տնօրենը:

 

  




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса