Հայաստանի նախագահն ԱՄՆ-ում մի շարք հանդիպումներ է ունեցել
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, նույն օրը նախագահն աշխատանքային ճաշ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի հետ, ինչպես նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունում հանդիպել է Ռամկավար-ազատական կուսակցության ներկայացուցիչների հետ:
Արմեն Սարգսյանը, հիշեցնենք, հունիսի 26-ին Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ Սենատի Դըրքսեն մասնաշենքում տեղի ունեցած՝ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը:
