Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Օլեգ Նավալնին 3․5 տարվա բանտարկությունից հետո ազատ արձակվեց

0
Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբայրը՝ Օլեգ Նավալնին, ով 3․5 տարվա ազատազրկման էր դատապարտվել «Իվ Ռոշե»-ի գործով», ուրբաթ օրը ազատ արձակվեց:


Նախօրեին Ալեքսեյ Նավալնին Ինտագրամի իր էջում գրել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անօրինական է ճանաչել եղբոր դատավճիռը, իսկ ամբողջ գործը՝ կեղծ:


2014 թվականի դեկտեմբերին ռուսաստանյան դատարանը Օլեգ Նավալնիին մեղավոր էր ճանաչել «Իվ Ռոշե» ընկերության հետ ապօրինի պայմանագիր կնքելու մեջ: Ալեքսեյ Նավալնին նույն գործով պայմանական ազատազրկման էր դատապարտվել:


Ռուսաստանյան իրավապաշտպանները, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնին պնդում էին, որ Օլեգ Նավալնին բանտում բազմիցս ճնշումների է ենթարկվել: «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնը Օլել Նավալնիին քաղբանտարկյալ է ճանաչել:


 


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса