Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Օգսեն Նազարեթյանին կալանավորելու որոշում կայացվեց, իսկ Կարբի գյուղի բնակիչները` ի նշան բողոքի, փակել են Գարեգին Նժդեհի փողոցը. փաստաբան

0

Վերաքննիչ դատարանը քիչ առաջ Օգսեն Նազարեթյանին կալանավորման որոշում կայացրեց, գրավը անթույլատրելի համարեց, իսկ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչները՝ ի նշան բողոքի, փակել են Գարեգին Նժդեհի փողոցը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Օգսեն և Գուրգեն Նազարեթյան եղբայրների փաստաբան Լուսինե Սահակյանը: «Կալանավորելու իրավական հիմքերն ընդհանրապես բավարար չէին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել Գուրգեն և Օգսեն Նազարեթյան եղբայրների մասնակցությամբ: Վերջիններս քննվել են Արագածոտնի մարզային վարչության կողմից, սակայն խափանման միջոցը չի ընտրվել կալանավորումը: Դրանից հետո դատախազը բողոքարկել է, որից հետո՝ հունիսի 27-ին, Գուրգեն Նազարեթյանի խափանման միջոցը փոխվեց՝ ընտրվեց կալանավորումը: Երեկ՝ հունիսի 28-ին, փոխվել է նաև մյուս եղբոր՝ Օգսեն Նազարեթյանի խափանման միջոցը: Այժմ երկուսն էլ կալանավորված են:

Նշենք, որ եղբայրների համագյուղացիները առավոտից դատարանի դիմաց էին և դատարանի որոշումը պայմանավորում էին քաղաքական պատճառներով, քանի որ նրանք հեղափոխության շրջանում ակտիվ մասնակցություն են ունեցել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса