Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

C-400-ը ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չէ․ Չավուշօղլու

0

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանից ձեռք բերվելիք C-400 զենիթահրթիռային համակարգերը ՆԱՏՕ-ի համար որևէ կերպ սպառնալիք հանդիսանալ չեն կարող, գրում է «Սաբահ» պարբերականը։

«Մենք դրանք չենք գնել դաշնակից երկրներին սպառնալու համար, մենք դրանք ձեռք ենք բերում մեր օդային տարածքը պաշտպանելու համար։ Այդ գործընթացը մենք ենք վերահսկելու, որևէ սպառնալիք ՆԱՏՕ-ի համար չկա»,ասել է Չավուշօղլուն։

Թուրք նախարարը նաև շեշտել է, որ Թուրքիան մտահոգ է ԱՄՆ Կոնգրեսում C-400–ի գնման առնչությամբ Թուրքիայի հանդեպ պատժամիջոցներ նախատեսող որոշման կայացման առիթով։ Չավուշօղլուի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրենց խոստացել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել F-35 կործանիչների՝ Թուրքիային մատակարարումն ապահովելու համար։

«Թրամփը կարևորություն է տալիս ԹուրքիայիՆ ու ցանկանում զարգացնել հարաբերությունները», - ասել է Չավուշօղլուն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ սենատն ընդունել է 2019 թվականի համար նախատեսված պաշտպանության ոլորտի բյուջեի նախագծի իր տարբերակը, որով նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ ու նաև արգելել ամերիկյան F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային՝ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը ձեռք բերելու դեպքում։ 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса