Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Շվեդիայի դեսպանն Արա Բաբլոյանին վստահեցրել է՝ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

0

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիկին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունըմ, ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին  հայ-շվեդական հարաբերությունների զարգացման  գործում ունեցած ջանքերի  համար:

Կարևորելով երկու երկրների միջև հաստատված համագործակցությունը` Արա Բաբլոյանն ընդգծել է, որ հայ-շվեդական հարաբերություններում մեծ դեր ունի խորհրդարանական դիվանագիտությունը: Նա  հույս է  հայտնել, որ այսուհետ ևս միջազգային տարբեր հարթակներում խորհրդարանական պատվիրակությունների միջև երկկողմ փոխգործակցությունը շարունակական կլինի:

Խոսելով Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի մասին` օրենսդիր մարմնի ղեկավարը հույս է հայտնել, որ Շվեդիայի խորհրդարանը հնարավորինս սեղմ ժամկետում կվավերացնի փաստաթուղթը, ինչը լրացուցիչ ազդակ կլինի երկկողմ կապերի առավել  խորացման համար:

Խորհրդարանի ղեկավարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի  հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում հակամարտության լուծման հարցում Շվեդիայի հավասարակշռված դիրքորոշումը:

ԱԺ նախագահը, խոսելով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, համոզմունք  է հայտնել, որ դրանք կնպաստեն երկու ժողովուրդների միջև  հարաբերությունների հետագա  ընդլայնմանը:

Մարտինա Քուիկը, շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, ևս կարևորել է երկկողմ կապերի ամրապնդումը, միջխորհրդարանական փոխգործակցության ակտիվացումը: Նա նշել է, որ Շվեդիան արժևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Դեսպանը վստահեցրել է, որ իր երկրի խորհրդարանը չի ուշացնի Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը:

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին` նա կարծիք է հայտնել, որ ժողովրդավարության հետագա խորացումը դրական ազդեցություն կունենա երկրի զարգացման հարցում:

Զրուցակիցներն անդրադարձել են գիտակրթական, մշակութային և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությանը:

Արա Բաբլոյանը Մարտինա Քուիկին հաջողություններ է մաղթել հետագա գործունեության ընթացքում: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса