Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Իսպանիայում ոստիկանական շունը «փրկել է» սպայի կյանքը՝ «սրտի մերսում» անելով նրան (տեսանյութ)

0

Շները ոչ միայն երջանկություն են պարգևում մարդկանց, այլ նաև օգնում են նրանց ամենաբարդ իրավիճակներում: Այս կենդանիներին կարելի է սովորեցնել փնտրել կորած մարդկանց, սփոփել տխուր մարդկանց, օգնել կույրերին ու նույնիսկ կյանքեր փրկել:

Պոնչո անունով շունն առանձնանում է իր հոգատարությամբ ու արագությամբ:Նշվում է, որ Պոնչոն մասնակցում է նախապատրաստական ծրագրի՝ մադրիդյան ոստիկանությունում աշխատելու համար:

Ինչպես նշում է Big Picture-ը, ոստիկանության՝ շանը վարժեցնող աշխատակիցը նախապատրաստական ծրագրի շրջանակում ձևացրել է, որ վատ է զգում իրեն ու ընկել է գետնին:

Մադրիդի ոստիկանության ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում երևում է՝ ինչպես է շունն անմիջապես վազելով մոտեցնում տղամարդուն ու սկսում ցատկել նրա կրծքավանդակի վրա՝ այս կերպ սրտի անուղղակի մերսում անելով: Ժամանակ առ ժամանակ նա դադարեցրել է մերսումն ու ստուգել՝ արդյոք մարդը շնչում է: Շան ջանքերի շնորհիվ ոստիկանը «վերակենդանացել» ու վեր է կացել՝ անչափ ուրախացնելով կենդանուն:

Տեսանյութի մեկնաբանությունում նշվում է, որ Պոնչոն «ոչ մի վայրկյան չի վարանել սպայի կյանքը փրկելու հարցում»:

 






Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса