Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Իսրայելը հրաժարվել է Սիրիայից փախստականներ ընդունել

0

Իսրայելցի զինվորականները թույլ չեն տա ռազմական գործողություններից փախչող սիրիացիներին սահմանից երկիր մուտք գործել, բայց կարող են մեծացնել տրամադրվող մարդասիրական օգնության ծավալները: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Իսրայելի զինված ուժերի մամուլի ծառայությանը:

Իսրայելում ասում են, որ Գոլանի բարձունքների սիրիական հատվածում գտնվող վրանային ճամբարներում փախստականների թիվը զգալիորեն աճել է Սիրիայի հարավում կառավարական զորքերի և ընդդիմության ջոկատների միջև բախումների վերսկսումից հետո:

«Բանակը ուշադիր հետևում է Սիրիայի հարավում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ է տարբեր սցենարների՝ այդ թվում ռազմական գործողություններից փախչող սիրիացիներին լրացուցիչ օգնության տրամադրմանը»,-հավելել են զինվորականները:

Նրանք հավելել են, որ անցած գիշեր օգնության խոշոր խմբաքանակ են ուղարկել սիրիացի փախստականների սահմանամերձ ճամբարների համար: Մասնավորապես ուղարկվել է 300 վրան, 13 տոննա մթերք, 15 տոննա մանկական սնունդ, 30 տոննա հագուստ և կոշիկ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса