Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

ՀՀ կառավարությունն ամբողջապես չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին. ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել է ամենամյա զեկույցը

0

Հայաստանի կառավարությունն ամբողջապես չի համապատասխանում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին, այնուամենայնիվ, այն կարևոր ջանքեր է գործադրում դա անելու ուղղությամբ: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում:

Ինչպես հայտարարում են փաստաթղթի հեղինակները, Հայաստանի կառավարությունը զեկուցվող ժամանակաշրջանի ընթացքում լուրջ ջանքեր է գործադրել նվազագույն չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ՝ վերապատրաստումներ իրականացանելով իրավապահների համար, նախաձեռնելով փոքր-ինչ ավելի շատ դատական հետապնդումներ և կազմակերպելով իրազեկման տարբեր արշավներ: Այնուամենայնիվ, ինչպես նշում են հեղինակները, այդ ջանքերը լուրջ և կայուն չեն եղել՝ համեմատած նախկին ժամանակատվածում իրականացված ջանքերի հետ:

Զեկույցում նշվում է, որ իշխանությունները կարճել են որպես թրաֆիքինգ դասակարգված գործերի մեծ մասն ապացույցների բացակայության պատճառով, բացի այդ չեն կիրառվել միասնական ցուցանիշներ բնակչության խոցելի շերտին սքրինավորելու համար:

Քննիչները պարբերաբար հարցաքննել են զոհերին, այդ թվում՝ երեխաներին, և զոհերը մշտապես դատարանում են հայտնվել իրենց թրաֆիքինգի ենթարկած անձանց դիմաց՝ ենթարկվելով կրկնակի տրավմայի:

Միջազգային կազմակերպությունները հաղորդել են երեխաների խնամքով զբաղվող կառույցներում երեխաներին աշխատանքային շահագործման ենթարկելու և երեխաների նկատմամբ ոտնձգությունների դեպքերի մասին և նշել են, որ հաստատությունները չեն ձեռնարկում անհրաժեշտ քայլեր երեխաների շահագործումը թույլ չտալու նպատակով:

Բացի այդ, նշվում է, որ կառավարությունը շարունակել է կասեցնել աշխատանքի տեսչական գործառույթների մեծ մասը՝ խոչընդոտելով պարբերական ստուգումներին, որոնք կարող էին բացահայտել պարտադրված աշխատանքի դեպքերը:

Զեկույցի հեղինակաների ուսումնասիրած ժամանակահատվածում ոչ մի ստուգում չի իրականացվել:

Զեկույցի հեղինակները նշում են, որ այս պատճառներով Հայաստանի ցուցանիշը նվազեցվել է և երկիրը հայտնվել է երկրորդ մակարդակի երկրների ցանկում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса