Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Twitter-ը գովազդային հայտարարություններին առնչվող գործիքակազմ է մշակել

0
Twitter սոցիալական ցանցը հատուկ գործիք է մշակել, որը կարողանում է ցույց տալ այս կամ այն գովազդային հայտարարությունը:


Պաշտոնական հայտարարության համաձայն՝ այդ գործիքակազմը առայժմ կաշխատի միայն ԱՄՆ-ում քաղաքական գովազդների դեպքում, սակայն ապագայում դրա օգնությամբ հնարավոր կլինի ստուգել ցանկացած հայտարարություն: Նշվում է, որ հատուկ ինտերնետային էջում օգտատերերը որոնման գործիքի օգնությամբ կկարողանան գտնել ցանկացած գովազդային թվիթ, ինչպես նաև համապատասխան տեղեկատվություն գովազդատուի մասին:


Եթե խոսքը քաղաքական գովազդի մասին է, ապա տեսանելի են լրացուցիչ տվյալներ՝ ներառյալ գումարի չափը, որը ծախսվել է տեղադրման վրա, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե որ լսարանն է տվյալ հաղորդագրության թիրախը:


Քաղաքական գովազդների տեղադրման գործընթացը թափանցիկ դարձնելուն ուղղված այս քայլերը հաջորդում են աղմկահարույց բացահայտումներին, ըստ որոնց՝ ԱՄՆ նախագահական վերջին ընտրությունների ընթացքում Ռուսաստանից ամերիկյան լսարանի համար սոցիալական ցանցերում քաղաքական գովազդներ են տեղադրվել:


 


 


 


 



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса