Լիբիայի ափերի մոտ 100 անօրինական ներգաղթյալ է խեղդվել
Լիբիայի ափերի մոտ խաղդվել է 100 անօրինական ներգաղթյալ, որոնք ավելի վաղ անհայտ կորած էին համարվում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Լիբիայի մերձափնյա անվտանգության ծառայությանը։
Հայտնի է, որ ներգաղթյալները փորձել են Լիբիայից անցնել Եվրամիության անդամ երկրներ, սակայն խեղդվել են, երբ իրենց փոխադրող լաստանավը շուռ է եկել։
Նշենք, որ 2011 թվականին Լիբիայում սկսված քաղաքացիական պատերազմի ու երկրի առաջնորդ Մուամմար Քադաֆիի սպանությունից հետո բազմաթիվ լիբիացիներ փորձում են լքել հայրենիքն ու ապաստան գտնել արևմտյան երկրներում։
