Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Հավատում ենք օրենքին, մեր արդարադատությանը. Գլխավոր դատախազության առաջ ակցիան ավարտվեց, ցույցի մասնակիցները վերադարձան Կարբի

0

Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ Գլխավոր դատախազության առաջ այսօր բողոքի ակցիա իրականացրին՝ այդպիսով իրենց անհամաձայնությունը հայտնելով նույն գյուղի բնակիչներ Օգսեն և Գուրգեն Նազարեթյաններին կալանավորելու՝ Վերաքննիչ դատարանի որոշմանը։

Կարբեցիները, ովքեր Գլխավոր դատախազություն էին եկել երթով Վերաքննիչ դատարանից, պահանջում են փոխել խափանման միջոց կալանավորումը:  

Եղբայրների հայրը Նազարեթյանների փաստաբան Լուսինե Սահակյանի հետ Գլխավոր դատախազությունում բողոք ներկայացրեց խափանման միջոց կալանք ընտրելու որոշման դեմ:

Հանդիպումից հետո Նազարեթյանների հայրն ասաց, որ իրենց խոստացել են հարցը քննության առնել և պարզել հանգամանքները:

«Հավատում ենք օրենքին, մեր արդարադատութանը, որ նաև դատախազությունը կաշխատի, որ օգտակար լինեն և խափանման միջոցը փոխեն: Հիմա վերադառնում ենք Կարբի, սպասում ենք  որոշմանը, օր ու ժամկետ չեն նշել, բայց հուսով ենք՝ հնարավորինս շուտ քննեն և ազատ կարձակեն»,- ասաց Նազարեթյանների հայրը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ դատարանը անհիմն որոշում է կայացրել. «Որովհետև ոչ միայն մեղադրանքի հիմքեր չկային, այլ նույնիսկ  հիմնավոր կասկած չկար: Նման պայմաններում ընտրել կալանքը որպես խափանման միջոց  շատ բաների մասին է խոսում, կփորձենք հասկանալ, թե ինչու այսպես եղավ, ինչու դատարանը նման որոշում կայացրեց: Սահմանված կարգով բողոքներ կներկայացնենք, որպեսզի Օգսեն և Գուրգեն Նազարեթյանները լինեն ազատության մեջ, մինչև քննություն կկատարվի և կպարզվի, որ հիմնավոր չէ մեղադրանքը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ սույն թվականի մայիսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել Գուրգեն և Օգսեն Նազարեթյան եղբայրների մասնակցությամբ: Վերջիններս քննվել են Արագածոտնի մարզային վարչության կողմից, սակայն խափանման միջոցը չի ընտրվել կալանավորումը: Դրանից հետո դատախազը բողոքարկել է, որից հետո՝ հունիսի 27-ին, Գուրգեն Նազարեթյանի խափանման միջոցը փոխվել է՝ ընտրվել է կալանավորումը: Երեկ՝ հունիսի 28-ին, փոխվել է նաև մյուս եղբոր՝ Օգսեն Նազարեթյանի խափանման միջոցը: Այժմ երկուսն էլ կալանավորված են:

Նշենք, որ կարբեցիները առավոտից դատարանի դիմաց էին և դատարանի որոշումը պայմանավորում էին քաղաքական պատճառներով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса