Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Առաջարկում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ դիտարկելու հարևան ժողովուրդներին ուղերձով դիմելու նպատակահարմարությունը. Վիկտոր Ենգիբարյան

0

Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ, ԼՀԿ Երևանի խորհրդի նախագահ Վիկտոր Ենգիբարյանը  ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է դիտրակել  հարևան ժողովրդներին ուղերձով դիմելու նպատակահարմարությունը:

«Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունը միշտ եղել է շրջափակման ու պատերազմի սպառնալիքի միջոցով Հայաստանի տնտեսության հյուծումը, հասարակական հանդուրժողականության քայքայումը, արտագաղթին ու դասալքությանը նպաստելը: 

Ցավոք, նրանք մասամբ հասել են իրենց նպատակին:

Ի պատասխան մեր ժողովուրդը՝ իրականացնելով սիրո և համերաշխության հեղափոխություն, մեր հարևանների «հյուծման» քաղաքականությունը հայտարարել է առոչինչ: Երկրի սլաքները փոխվել են դեպի դրականը, հատկապես, անվտանգության համար չափազանց կարևոր, հասարակական համերաշխության առումով:

Բնական է, որ այս պայմաններում ակնկալելի է ադրբեջանական հռետորաբանության սրում և սպառնալիքի կտրուկ աճ: 

Մենք պետք է հստակ հասկանանք. սպառնալիքի կտրուկ աճը չի ավելացնում պատերազմի հավանականությունը, այդ հավանականությունը այնքան է, որքան ամիսներ ու տարիներ առաջ: 
Մեր կողմից ցանկացած նույնիսկ փորձագիտական ջղաձգում ու տագնապ նպաստում է իրենց քաղաքականությանը ու ոչ մի օգուտ չի տալիս մեր երկրին: 

Ես առաջարկում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիտարկել հարևան ժողովուրդներին ուղերձով դիմելու նպատակահարմարությունը»,-գրել է նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса