Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Մոլդովայի ԿԸՀ-ն Քիշնևի քաղաքապետի ընտրություններն անվավեր է ճանաչել

0

Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Քիշնևի քաղաքապետի ընտրություններն անվավեր է ճանաչել. կրկնակի քվեարկություն չի կայանալու: Այդ մասին նիստի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Ալինա Ռուսուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մոլդովայի մայրաքաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններն անց են կացվել երկու փուլով, երկրորդ փուլը կայացել է հունիսի 3-ին: ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններում հաղթել է «Արժանապատվություն և ճշմարտություն» հարթակ» կուսակցության թեկնածու Անդրեյ Նեստասեն, որը ստացել է 52.57 տոկոս ձայն: Բարձրագույն դատական մարմինը հունիսի 25-ին վերջնականապես ընտրություններն անվավեր է ճանաչել՝ ընտրությունների օրն իրականացված քարոզչության պատճառով:

«Խնդրում եմ Քիշնևի քաղաքապետի տեղական ընտրություններն անվավեր ճանաչել»,- հայտարարել է Ռուսուն:

Նրա խոսքերով՝ ԿԸՀ-ն իրավունք չունի քննարկել դատական որոշումները, իսկ երկրորդ քվեարկության անցկացում հնարավոր չէ:

Մոլդովայի ԿԸՀ շենքի դիմաց տասնյակ մարդիկ են հավաքվել՝ պահանջելով քաղաքապետի ընտրությունների արդյունքը վավեր ճանաչել և Նեստասեին քաղաքապետ ճանաչել: Անկախ ԿԸՀ-ի որոշումից՝ կիրակի մայրաքաղաքի կենտրոնում նախատեսված է Նեստասեի աջակցության հանրահավաք:

Մոլդովայում համընդհանուր ընտրությունները կայանալու են 2019 թվականի ամռանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса