Добавить новость
ru24.net
World News
Июнь
2018

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն այս պահին արդեն կատարել է 537,300,000 ՀՀ դրամի հատուցում

0

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է հիմնադրամի կողմից փաստացի կատարված հատուցումների մասով առաջիկա 20 տարիների կատարվելիք հատուցումները:

«Հարգելի հայրենակիցներ,
Օրեր առաջ Ձեր ուշադրությանը ներկայացրեցինք Հիմնադրամի կողմից մինչ օրս կատարված միանվագ և ամսական հատուցումները, ինչպես նաև ներկայացրեցինք շահառուների անվանացուցակը: Իսկ այս հրապարակման միջոցով կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ հիմնադրամի կողմից փաստացի կատարված հատուցումների մասով առաջիկա 20 տարիների կատարվելիք հատուցումներին:

Հիմնադրամը այս պահի դրությամբ արդեն իսկ կատարել է 537,300,000 ՀՀ դրամի հատուցում, որից 435,000,000 ՀՀ դրամը միանվագ, իսկ 102,300,000 ՀՀ դրամը` ամսական հատուցումներն են: Ընդ որում` այն պահից սկսած, երբ հաշմանդամ զինծառայողը կամ զոհված զինծառայողի ընտանիքի անդամները դառնում են Հիմնադրամի շահառու, նրանցից յուրաքանչյուրի անունով մենք  բացում ենք անհատական հաշիվ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում, «Արցախբանկ» ՓԲԸ-ում կամ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում: Այդ հաշիվները պատկանում են բացառապես շահառուներին և լինելով հատուկ հաշիվներ՝ անձեռնամխելի են: Այսինքն, անգամ եթե շահառուները ունեն պարտքեր, վարկային պարտավորություններ, այդ հաշիվներին փոխանցված գումարի վրա չի կարող տարածվել բռնագանձում, այդ գումարները չեն կարող սառեցվել կամ այլ կերպ տնօրինվել»,-ասված է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հայտարարության տեքստում:



Ինչես նաև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում փաստացի կատարված հատուցումների մասով Հիմնադրամի կատարվելիք պարտավորությունները առաջիկա 20 տարիների համար:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса